Ապացուցի՛ր, որ պապդ մահացել է

Զինծառայող Վահե Մախսուդյանը հայտնվել է տարօրինակ իրավիճակում. մեկ տարվա բյուրոկրատական քաշքշուկներից հետո նրան հաջողվել է դատական ակտով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ապացուցել, որ իր պապը՝ Հրանտ Մախսուդյանը, մահացել է 2015թ. մայիսի 13-ին: Սակայն պաշտոնյաները պնդում են, որ վեցամսյա ժամկետը բացթողնված է, և չեն տրամադրելու հասանելիք 200 000 դրամը: Վահեն կրկին դիմում է դատարան:

Մեկնաբանել