Արցախում զինվոր է մահացել

IMG_6941Մայիսի 25-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պարտադիր ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Վերջինս մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Մեկնաբանել