ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԱԳ նախարար Նալբանդյանը խորհրդարանում հայտնեց` հունիսի սկզբին հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- գրել է Տիգրան Բալայանը:
ԱԳ նախարար #Նալբանդյան|ը @armparliament-ում հայտնեց, հունիսի սկզբին հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին pic.twitter.com/UslJlSTc23
— Tigran Balayan (@tbalayan) May 26, 2016
Նա մեկ այլ գրառում է կատարել, համաձայն որի` ՀՀ արտգործնախարարն ասել է. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին»:
#Նալբանդյան. Բոլոր աշխատանքային փաստաթղթերում նշված է, որ #Արցախ|ը պետք է մասնակցի բանակցություններին pic.twitter.com/0pe1pMbk0u
— Tigran Balayan (@tbalayan) May 26, 2016
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել էր, որ եռանախագահներն ակնկալում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել է, որ Էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել համանախագահների հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:
***
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ կայացել էր Հայաստանի և Արբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպումների փուլ սկսել հունիսին փոխհամաձայնեցված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները: