Դիրքերում վիրավորված Արման Լազգիյանը տեղափոխվել է Համբուրգ

1463555032Արցախում մարտական դիրքերում  ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 26-ին տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր ներկայացվելու են ՀՀ առողջապահության նախարարություն:

Արման Լազգիյանը Գերմանիա պետք է տեղափոխվեր մայիսի 17-ի երեկոյան: Սակայն նույն օրը հիվանդի մոտ սկսվել էր ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել էր գաստրոսկոպիկ հետազոտություն, և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել էր «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել էր: Բժիշկները որոշել էին, որ վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել: