Մայիսի 28-ին Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1: Առաջին գոլը խփեց Սերխիո Ռամոսը հանդիպման 15-րդ րոպեում: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ «Ատլետիկոն» հավասարեցրեց հաշիվը: Գոլը խփեց Յանիկ Ֆեռեյրա-Կարասկոն: Ավելացված 30 րոպեում գոլ չարձանագրվեց: 11-մետրանոցներում հաղթող դուրս եկավ «Ռեալը»: Վճռական գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Սերխիո Ռամոսը:
Սա «Ռեալի» 11-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Յոթ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը շահել է «Միլանը», հինգական անգամ՝ «Բավարիան», «Բարսելոնան» և «Լիվերպուլը»: «Ատլետիկոն» երբևէ չի շահել Հին աշխարհի ամենաուժեղ թիմերի մրցաշարի այս գավաթը: «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը առաջին ֆրանսիացի մարզիչն է, որի ղեկավարած թիմը հաղթում է Չեմպիոնների լիգայում:
«Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպման առավել ուշագրավ պահերը՝ լուսանկարներով (Getty Images):