Արցախում զինծառայող է հանկարծամահ եղել. ԼՂՀ ՊՆ

IMG_6941Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: