Լրագրողի աշխատանքը խոչընդոտողը դատարանում է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 30-ին մեկնարկեց 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը խոչընդոտած Նշան Ասատրյանի գործի քննությունը: Դատախազը միջնորդեց նրան տուգանել 600 հազար դրամով։ Նշան Ասատրյանը փորձել էր խլել տեսախցիկն ու վերցնել հիշողության կրիչը։