Գազի գինը հուլիսի 1-ից կնվազի. ՀԾԿՀ-ն որոշեց

gasՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 31-ի նիստին հավանություն է տվել սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու որոշմանը: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ, որոշումն ընդունվել է միաձայն:

Ըստ այդմ` ամսական մինչև 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 146 հազ. 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի համար` ներկայիս 156 հազ. դրամի փոխարեն:

Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 257.56 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար` ներկայիս 276.98 դոլարին համարժեք դրամի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

***

Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակում ստորագրվել էր համաձայնագիր, որով Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին 165 դոլարից իջեցվել էր 150-ի՝ 1000 խմ-ի դիմաց:

Բնական գազի գինը վերանայելու հայտով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ՀԾԿՀ էր դիմել ապրիլի վերջին:

Մեկնաբանել