Լիբանան. ՏԻՄ ընտրություններում հայերը հաջողություն են գրանցել

Լիբանանում մայիսի ընթացքում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել նաև հայ համայնքը: Ընտրություններում 76 հայ թեկնածուներից 72-ն ընտրվել են: Բեյրութի Բուրջ Համուդ շրջանում, ինչպես նաև Անջարում խորհուրդները կազմվել են ՀՅԴ անդամներից և նրանց համախոհներից: Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ՍիվիլՆեթին պատմել է վերջին ընտրությունների մասին: