Գևորգ Սաֆարյանի գործով կհետազոտվեն տեսանյութերը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Գևորգ Սաֆարյանի գործով երկրորդ դատական նիստը։ Նրա փաստաբանը միջնորդություն ներկայացրեց որպես վկա դատարան կանչել հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի անմիջական մասնակիցներին ու ականատեսներին։ Որոշվեց, որ հաջորդ նիստին ուսումնասիրվելու են գործին կցված տեսանյութերը։

Մեկնաբանել