Կաշառք ստանալու պահին փոխգնդապետ է ձերբակալվել

arrestԱռանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին փոխգնդապետ է ձերբակալվել. այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»,- գրել է Հովհաննիսյանը:

Մեկնաբանել