«Եթե բոլորս ուզենանք հաղթանակ, անպայման ունենալու ենք»

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը տարիների բացակայությունից հետո հունիսի 5-ին ժամանեց Արցախ: Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը Բաբայանին դիմավորելու էր եկել շուրջ երկու հազար արցախցի: Սամվել Բաբայանը ծաղկեպսակ դրեց, ելույթ ունեցավ և պատասխանեց լրագրողների հարցերին: Նա կոչ արեց միահամուռ լինել: «Ես 92-ին մի թևավոր խոսք եմ ասել, ոչ թե ձևական: Եթե ամբողջ աշխարհը մեր դեմ լինի, բայց մենք բոլորս ուզենանք հաղթանակ, մենք դա անպայման ունենալու ենք»,- հայտարարեց Բաբայանը՝ ապա մի քանի հարյուր հոգու ուղեկցությամբ քայլեց դեպի իր տուն:

Մեկնաբանել