Սեյրան Օհանյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ

10858Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստարաբաժանումների պաշտպանական դիրքեր:

Նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հունիսի 5-ին Սեյրան Օհանյանը ՊԲ հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

Մեկնաբանել