«Համախմբում»-ը խստորեն դատապարտում է Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը

1465221469_a441abfd-b55f-41eb-a5f7-7fee672cbad5«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը խստորեն դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությունը։

Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել և իրականացրել այս արարքը, լրջորեն հարվածել են Լեռնային Ղարաբաղի պետականությանը և հեղինակությանը։

Հայաստանի ու Ղարաբաղի շահերից է բխում, որ ԼՂՀ իշխանություններն այս քրեական հանցագործությունը բացահայտեն։ Կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Մեկնաբանել