Քաղավիացիայի վարչությունը նոր պետ ունի

20140702163502275ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: Համապատասխան հրամանագիրը Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հունիսի 8-ին:

Վարչապետի մեկ այլ` հունիսի 7-ին ստորագրած հրամանագրով Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր հունիսի 7-ին` սեփական դիմումի համաձայն:

Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 25-ին Երևանում:

1999-2004 թթ. սովորել և ավարտել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` «պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ, 2004-2007 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է: 2011-2012 թթ. սովորել և ավարտել է Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոցը` հանրային կառավարման մագիստրոս (MPA) որակավորմամբ:

2003 -2009 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկային վերահսկող: 2010թ. փետրվարից մինչև 2014թ. հունվար ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. փետրվարի 5-ից:

Մեկնաբանել