Գյուղատնտեսության երեք փոխնախարար ազատվել է աշխատանքից

Chosen_04 (1) Լուսանկարում` գյուղատնտեսության նախարարի նախկին առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 9-ի որոշմամբ Գրիշա Բաղիյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հովիկ Աբրահամյանի երկու այլ որոշումներով` Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը ազատվել են գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից:

Գրիշա Բաղիյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ից: Սամվել Գալստյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ էր նանակվել 2003-ին, Գառնիկ Պետրոսյանը` 2012-ին:

Մեկնաբանել