Հայկ Խանումյանին առևանգելու գործով կա երկու ձերբակալված

hayk-khanumyan-s1Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երկու մարդ, հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:

Համաձայն հաղորդագրության` հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը:

«Մ. Սահակյանը և Ս. Ավանեսյանը ձերբակալված են:

Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ»,- ասված է ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

***

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը հունիսի 6-ին դաժան ծեծի էր ենթարկվել: Նրան առևանգելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում պատգամավորը ճանաչվել էր տուժող և նրա նկատմամբ որոշվել էր կիրառել պաշտպանության միջոցառումներ:

Հայկ Խանումյանը երեկ դուրս է գրվել Ստեփանակերտի հիվանդանոցից:

Մեկնաբանել