Գառնեցիների պայքարից ոգեշնչված Գողթը

Գառնիում Ազատ գետի վրա իրականացվող ջրային ծրագրերի պայքարը հասել է հարևան Գողթ: Հունիսի 3-ից 7-ը ճանապարհը պարբերաբար փակելուց հետո գողթեցիների կյանքը բնականոն հունի մեջ է մտել։ Գողթեցիներին ջրային տնտեսության պետական կոմիտեից վստահեցրել են՝ համայնքը կշարունակի նույն քանակի ջուր ստանալ Գեղարդալիճ ջրամբարից։ Համայնքի բնակիչների մի մասը վստահում է դրան, մյուսը՝ ոչ, սակայն ճանապարհը պատրաստ են կրկին փակել միայն մեկ դեպքում՝ եթե ջրամբարի շրջակայքում շարունակվեն շինարարական աշխատանքները։