Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում. Շոյգուն՝ Հասանովին

Hasanov Shoygu MeetingՌուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը. այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես և մեր երկու երկրների միջև համագործակցությունը մյուս ոլորտներում: Եթե խոսել մեր համագործակցության և 2016թ. համար համագործակցության ծրագրի մասին, այն բավական հագեցած է»,- «Ռիա նովոստի» գործակալությունը մեջբերում է Շոյգուին:

«Ես կարծում եմ, որ այստեղ կա զարգացման և աճի ներուժ: Մենք, իհարկե, կանենք ամեն բան, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ»,- հավելել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հաղորդվում է, որ Հասանովն ու Շոյգուն քննարկել են նաև միջազգային անվտանգությանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել