ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Պետերբուրգում ԼՂ հարցով գագաթաժողովում

OSCE Summit PetersburgԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին. այս մասին հունիսի 14-ին TASS գործակալությանն ասել է ԵԱՀԿ-ի՝ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը:

Վերջինս ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանություններից:

«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Պետերբուրգի գագաթաժողովում. մենք չենք կարող այն մեկնաբանել,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով: – Որքանով տեղյակ ենք, այն անցկացվում է ՌԴ նախաձեռնությամբ, և դուք ձեր հարցերը պետք է ուղղեք ռուսաստանյան իշխանություններին»:

***

Հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հանդիպում:

Մեկնաբանել