Կրեմլին դուր չի եկել Էրդողանի նամակը

Russian President Vladimir Putin Attends Moscow Cathedral Mosque OpeningՎլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած նամակը կրում է արարողակարգային բնույթ. այսպես է մեկնաբանել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Թուրքիայի նախագահի նամակը Ռուսաստանի ղեկավարին:

«Ազգային տոների կապակցությամբ ավանդաբար տեղի է ունենում նման ուղերձների փոխանակում: Դա արարողակարգային և սովորական պրակտիկա է միջազգային հարաբերություններում: Որպես կանոն, նման ուղերձները պատասխան չեն ենթադրում»,- «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերում է Պեսկովին: Վերջինս շեշտել է, որ «որևէ այլ, բովանդակալից պահեր, ցավոք, այդ ուղերձում չկան»:

Պուտինին հղած իր նամակում Էրդողանը ռուսաստանցիներին շնորհավորել էր Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթել, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակի»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին շնորհավորել էր ռուսաստանցի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևին և հույս հայտնել, որ «մոտ ժամանակներում երկու երկրների միջև համագործակցությունն ու հարաբերությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որը բխում է երկու ժողովուրդների շահերից»:

Մեկնաբանել