Յուրի Վարդանյանից՝ Շառլ Ազնավուր, Մեքսիկայից՝ Ինդոնեզիա. Հայաստանի դեսպանները

serzh-sargsyan-edward-nalbandyanՎերջերս Սերժ Սարգսյանը Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակեց «Եվրոստան-Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանին: Սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանը դեսպան է նշանակում մարդու, որն ուղղակի կամ անուղղակի կապ չունի դիվանագիտության և արտաքին քաղաքականության հետ, չի ստացել համապատասխան կրթություն, չգիտի օտար լեզուներ:

Որոշ դեսպանների նշանակումից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ևս, ինչպես տնտեսության մեջ, կան մենաշնորհներ: Կամ ուղղակի մարդը ուզում է դեսպան դառնալ, քանի որ բիզնես ունի այդ երկրում, դիմում է Նորին Գերազանցությանը, և վերջինս ստորագրում է համապատասխան հրամանագիր:

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է Հայաստանը դեսպանություն բացել Ինդոնեզիայում, երբ այդ երկիրը Հայաստանում չունի դեսպանություն, մենք այդ երկրում չունենք համայնք, երկկողմ ապրանքաշրջանառություն չկա, զբոսաշրջություն չկա:

Տպավորություն է ստեղծվում, որ որոշ դեսպանություններ բացվում են ոչ թե Հայաստանի շահերը սպասարկելու համար, այլ սպասարկելու մեկ մարդու շահեր:

Կամ՝ մեզ այդքան անհրաժե՞շտ է դեսպանություն ունենալ Մեքսիկայում: Արդյոք Հայաստանի համար մեկ դեսպանությունը բավարա՞ր չէ Սկանդինավիան ծածկելու համար:

Դեսպաններ կան, որոնք, թվում է, հավերժ դեսպան են մեկ երկրում՝ Օլեգ Եսայանը, Անդրանիկ Մանուկյանը և Արմեն Խաչատրյանը՝ համապատասխանաբար Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում:

Կամ՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող և հարևան Վրաստանում դեսպան նշանակել ծանրամարտիկի, թեկուզ՝ օլիմպիական չեմպիոնի, իսկ Շվեյցարիայում՝ կյանքի մայրամուտին մոտեցած շանսոնյեի:

Ներկայացնում ենք Հայաստանի բոլոր արտակարգ և լիազոր դեսպաններին (տվյալները վերցրել ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից) այբբենական կարգով՝ ըստ երկրների՝ նրանց դիմաց նշելով (թավ տառերով, bold), թե ովքեր մինչև նշանակումը առնչություն չեն ունեցել արտաքին քաղաքականության հետ և չեն ստացել դիվանագիտական կրթություն:

ՀՈՒՆԱՍՏԱՆ, ԱԼԲԱՆԻԱ, ԲՈՍՆԻԱ և ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ, ԿԻՊՐՈՍ, ՍԵՐԲԻԱ – Գագիկ Ղալաչյան (դեսպան էր մինչև հունիսի 15-ը), նրա փոխարեն նշանակվեց Ֆադեյ Չարչօղլյանը

ԵԳԻՊՏՈՍ, ԱԼԺԻՐ, ԵԹՈՎՊԻԱ, ԻՍՐԱՅԵԼ, ԼԻԲԻԱ – Արմեն Մելքոնյան

ԱՄՆ, ԳՎԱՏԵՄԱԼԱ – Գրիգոր Հովհաննիսյան

ՖՐԱՆՍԻԱ, ԱՆԴՈՐՐԱ, ՄՈՆԱԿՈ – Վիգեն Չիտեչյան

ԱՎՍՏՐԻԱ, ԽՈՐՎԱԹԻԱ – Արման Կիրակոսյան

ԱՄԷ, ԿԱՏԱՐ – Գեղամ Ղարիբջանյան

ԱՐԳԵՆՏԻՆԱ, ՊԵՐՈՒ, ՈՒՐՈՒԳՎԱՅ – Ալեքսան Հարությունյան

ԲԵԼԱՌՈՒՍ – Արմեն Խաչատրյան

ԲԵԼԳԻԱ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ – Թաթուլ Մարգարյան

ԲՈՒԼՂԱՐԻԱ – Արմեն Սարգսյան

ԲՐԱԶԻԼԻԱ – Աշոտ Գալոյան

ԳԵՐՄԱՆԻԱ – Աշոտ Սմբատյան

ԴԱՆԻԱ, ՆՈՐՎԵԳԻԱ – Հրաչյա Աղաջանյան

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ, ՏԱՋԻԿՍՏԱՆ – Վլադիմիր Բադալյան

ԻՆԴՈՆԵԶԻԱ, ՄԱԼԱՅԶԻԱ – Աննա Աղաջանյան

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ԻՌԼԱՆԴԻԱ – Արմեն Սարգսյան

ԻՍՊԱՆԻԱ – Ավետ Ադոնց

ԻՏԱԼԻԱ – Վիկտորիա Բաղդասարյան

ԻՐԱՆ – Արտաշես Թումանյան

ԻՐԱՔ – Կարեն Գրիգորյան

ԼԵՀԱՍՏԱՆ – Էդգար Ղազարյան

ԼԻՏՎԱ, ԼԱՏՎԻԱ – Տիգրան Մկրտչյան

ԿԱՆԱԴԱ – Արմեն Եգանյան

ՃԱՊՈՆԻԱ, ԿՈՐԵԱ – Հրանտ Պողոսյան

ՀՆԴԿԱՍՏԱՆ – Արմեն Մարտիրոսյան

ՍԻՐԻԱ, ՀՈՐԴԱՆԱՆ – Արշակ Փոլադյան

ՂԱԶԱԽՍՏԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆ – Արա Սահակյան

ՄԱԼԹԱ, ՍԱՆ ՄԱՐԻՆՈ, ՍԼՈՎԵՆԻԱ – Սարգիս Ղազարյան

ՎԱՏԻԿԱՆ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ – Միքայել Մինասյան

ՄԵՔՍԻԿԱ – Արա Այվազյան

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ – Ձյունիկ Աղաջանյան

ՇՎԵԴԻԱ, ՖԻՆԼԱՆԴԻԱ – Արտակ Ապիտոնյան

ՇՎԵՅՑԱՐԻԱ – Շառլ Ազնավուր

ՉԵԽԻԱ, ՍԼՈՎԱԿԻԱ – Տիգրան Սեյրանյան

ՌՈՒՄԻՆԻԱ, ՉԵՌՆՈԳՈՐԻԱ – Համլետ Գասպարյան

ՉԻՆԱՍՏԱՆ – Սերգեյ Մանասարյան

ՌՈՒՍԱՍՏԱՆ – Օլեգ Եսայան

ՎԻԵՏՆԱՄ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ – Ռաիսա Վարդանյան

ՎՐԱՍՏԱՆ – Յուրի Վարդանյան

ՈՒԿՐԱԻՆԱ – Անդրանիկ Մանուկյան

ՔՈՒՎԵՅԹ – Մանվել Բադեյան

Մեկնաբանել