Գողթեցիներն իրենց ջուրը չեն տալու

Գողթ համայնքում ջրի կռիվը շարունակում է օրակարգային մնալ։ Գողթեցիները դեմ են Գիլանլար սելավատար ջրանցքի՝ Գողթը ոռոգող Գեղարդալիճ ջրամբարի հետ կապելու ծրագրին։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները վստահեցնում են գյուղացիներին՝ Գողթը կշարունակի ստանալ Գեղարդալիճ ջրամբարից 2.4 մլն խորանարդ մետր ջուր, իսկ Գիլանլար ջրանցքով բերվող ջուրը կուղղվի հարակից համայնքների հողատարածքներին։ Գողթեցիները վստահ են, որ Գիլանլարը բավարար քանակի ջրով չի կարող լցվել, և հարակից համայնքները ոռոգվելու են Գողթի ջրերի հաշվին։