Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ բարձրագույն սպայական կազմի հետ

17986_bՀունիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարավային թևում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: