«Մեծ եղեռնն» ավելի ուժեղ է, քան «ցեղասպանությունը». Վատիկանի խոսնակ

Lombardi Pope Ֆեդերիկո Լոմբարդի և Հռոմի Ֆրանցիսկոս պապ

«Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը ավելի ուժեղ է, քան «ցեղասպանություն» եզրը. հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Վատիկանը հետքայլ անում 1915թ. հայ ժողովրդի բնաջնջումը որպես «ցեղասպանություն» բնութագրելու հարցում:

«Ո՞րն է «ցեղասպանություն» բառի շուրջ այդ մոլեռանդության և դրա մասին հարցեր տալու պատճառը,- հարցադրում է արել Լոմբարդին: – Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ ոք չի հերքում, որ տեղի է ունեցել սարսափելի սպանդ, մենք դա ընդունում ենք: Այնուամենայնիվ, չենք ցանկանում, որ այս հարցը դառնա քաղաքական քննարկումների ծուղակ»,- agensir.it կայքի փոխանցմամբ՝ ասել է Վատիկանի խոսնակը:

***

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Այցի շրջանակում պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանյան այցին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել հայ ժողովրդին:

Այցի ծրագիրը՝ այստեղ:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել