Հակասական ցուցմունքներ՝ նախկին կնոջը սպանելու մասին

«Մալաթիա» տոնավաճառում դանակի երեսուն հարվածներով նախկին կնոջը սպանած Արտակ Առաքելյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև տարբերություններ կան։ Նախաքննության ժամանակ նա նշել է, որ Հեղինե Դարբազյանին սպանելու դիտավորություն է ունեցել, սակայն դատարանում հակառակն է պնդել։