Լուսանկարը՝ Արմենուհի Վարդանյանի Ֆեյսբուքի էջից։
Հուլիսի 1-ին կայացել է Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը։
Կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվել է կուսակցության վարչության անդամ Վահան Խաչատրյանը։
Կուսակցության վարչության կազմի անդամներ են ընտրվել Վահան Խաչատրյանը, Էդուարդ Մխիթարյանը, Քրիստինա Մկրտչյանը, Արմենուհի Վարդանյանը, Հերմինե Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը, Արման Գրիգորյանը։
Կուսակցությունը ստեղծվում է Գյումրիի համանուն՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից: Ինքը՝ Վահան Խաչատրյանը, ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրն է։
Կուսակցության առաջնային նպատակներից է Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը: