Հարավային Օսիան կարող է դառնալ այլընտրանք Լարսին

Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ոչ իրատեսական չի համարում, որ Հարավային Օսիայով անցնող ճանապարհը Հայաստանի համար դառնա այլընտրանք Վերին Լարսին՝ չնայած քաղաքական խնդիրներին և փակ սահմանին: ՍիվիլՆեթի հետ Խառատյանը զրուցել է այդ ճանապարհի գործարկման հավանականության, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին: