ԼՂ խնդրի կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է. Ալիև

Aliyev 2Վերջին երեք-չորս ամիսներին բանակցություններում նկատվում է պատմության ընթացքում աննախադեպ ակտիվություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 10-ի կառավարության նիստին :

Նա նշել է, որ Հայաստանը բանակցություններ վարելու «նախապայմաններ է առաջ քաշել»: Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ «բանակցություններ անհրաժեշտ են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»:

«Հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է: Այդ նպատակին հասնելու համար միջնորդները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա»,- հայտարարել է Ալիևը:

Վերջինիս պնդմամբ՝ ապրիլին «կասեցվել է Հայաստանի սադրանքը, և ազատագրվել է 2 հազար հեկտար տարածք»: Ադրբեջանի ղեկավարը սպառնացել է, որ «եթե Հայաստանը շարունակի սադրիչ գործողությունները, իրավիճակը կարող է փոխվել»: