Թվայնացման դարում ժապավենով հազվադեպ են ֆիլմեր նկարահանվում։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ցուցադրվելու են ժապավենով նկարված մի քանի ֆիլմեր։ Մենք որոշեցինք տեսնել, թե ինչպես են մասնագետներն աշխատում ժապավենի հետ։ Միխայիլ Պետրոսյանը ավելի քան քսան տարի է՝ «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր կինոմեխանիկն է։
Գործի մարդը․ ժապավենի վարպետը
-
Մարտ 06, 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման […]
-
Մարտ 05, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գիտության ոլորտում նշանակալի հաջողություն ունեցող և այդպիսով տարկետում ստացող անձանց տարիքային շեմ սահմանելու հարցում։ Մասնավորապես նախարարությունն առաջարկում է գիտական հիմքով զինծառայությունից ազատվելու տարիքային շեմը 20-ից դարձնել 26՝ պարբերաբար գիտական հաջողությունները վերահաստատելու չափորոշիչներ սահմանելով։ Ըստ նախագծի՝ նախկինում ունեցած գիտական նվաճումները չեն համարվի բացառիկ, այլ ավելի հաճախ պարբերականությամբ զինծառայությունից ազատված անձը կապացուցի իր առաջադիմությունը գիտության ոլորտում։ «Քաղաքացին, ով ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես […]
-
Մարտ 05, 2021
Հայաստանի առաջարկով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանվել են ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը։ Գործադիրից տեղեկացնում են, որ մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի»,- ասվում է հաղորդագրությունում։
-
Մարտ 05, 2021
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։ «Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությոնը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասվում է հեռուստաընկերության հայտարարությունում։
-
Մարտ 05, 2021
Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, […]
-
Մարտ 05, 2021
Առողջապահության նախարարությունը վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ «Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը այսօր վերաբացեց շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,- գրել է նա։ Վերջին 2 օրերին Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի աճ է նկատվում։ Եթե նախորդ ամիս սովորաբար թեստերի մոտ 5 տոկոսն էր դրական լինում, ապա վերջին երկու օրերին դրանք 15 տոկոսի սահմանում են։ Մասնավորապես, մարտի 4-ին կատարվել էր 2 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,6 տոկոսը։ […]
-
Մարտ 05, 2021
Ըստ The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը դասվում է «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հնարավոր 100 միավորից Հայաստանը հավաքել է 71,9 միավոր՝ 178 երկրների ցանկում զբաղեցնելով 32-րդ տեղը։ Նախորդ տարվա համաթվի համեմատ՝ Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Հարևան երկրներից տնտեսական ազատության առումով Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվում է միայն Վրաստանը՝ 12-րդ հորիզոնական։ Ադրբեջանը 38-րդ տեղում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը՝ 168-րդ։ Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ինստիտուցիոնալացնելու համար կառավարությունը պետք է շարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի արդյունավետության բարձրացման հարցը։ […]
-
Մարտ 05, 2021
Արտաքին հարաբերություններում Ադրբեջանը ընտրել է Թուրքիայի հետ մերձենալու ճանապարհը՝ մեծացնելով Անկարայի գործոնը երկրում․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում ասում է «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Այժմ երկրի ներսում չկա լուրջ դիմադրություն Ալիևի դեմ և երկար ժամանակ չի լինի, քանի որ վերջինս շատ թանկ գնով է վաճառելու 44-օրյա պատերազմը ներքին լսարանին»,- նշում է Տարոն Հովհաննիսյանը:
-
Մարտ 05, 2021
«Բարգավաճ Հայաստանը» արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կքննարկի իր քաղաքական խորհրդում, ապա կհայտնի իր դիրքորոշումը։ Մարտի 5-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Բնականաբար, այս վերջին առաջարկի հետ կապված դեռ քննարկում չենք ունեցել, քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կկայացվի ու ըստ այդմ քաղաքական դիրքորոշում կհայտարարվի։ Երբ քաղաքական խորհուրդը քննարկի, մեր դիրքորոշումը կներկայացվի, մինչ այդ անձնական դիրքորոշումներից ձեռնպահ ենք մնալու»,- ասաց նա։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ խնդիրը ժամկետների ու պայմանների մեջ է։ Իվետա Տոնոյանը նաև ավելացրեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը հանդիպի Նիկոլ Փաշինյանին, դա պիտի տեղի ունենա քաղաքական խորհրդի հանդիպումից հետո, […]
-
Մարտ 05, 2021
Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցը օրակարգից դուրս չի գա և երբեք դուրս չի գալու։ Կմերժվի՝ այլ տարբերակ կմտածենք։ Մարտի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Պետք է ճանապարհներ գտնենք, դուրս գանք այս վիճակից։ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, լուծումն այն առաջարկությունն է, որը մենք արել ենք։ Երկրում առկա քաղաքական ճգնաժամն ավելի է խորացել, այդ ճգնաժամին գումարվել է զինված ուժերում ճգնաժամը և ես առաջարկում էի բանակին հանգիստ թողնել, գնալ ընտրությունների»,- նշեց Մարուքյանը։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ […]
-
Մարտ 05, 2021
Հայաստանում մարտի 4-ին կատարվել է 2 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 378 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 749 դեպք, որոնցից 164 463-ն` առողջացած, 3 215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744 863 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 173 749 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 872 դեպքով, […]
-
Մարտ 05, 2021
Պըրպենքի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Պըրպենքի քաղաքապետական խորհուրդը 2 Մարտի երեկոյեան, միաձայնութեամբ վաւերացուց Արցախի անկախութիւնը ճանչցող հռչակագիր մը, որ միաժամանակ քաղաքին կապերը կը խզէ Արցախի Հադրութ քաղաքին հետ, մինչեւ այն ատեն, որ այդ քաղաքը բռնագրաւուած կը մնայ Ատրպէյճանի կողմէ։ Պըրպենքի Հայ Դատի յանձնախումբը Արցախի վրայ յարձակումին առաջին օրերէն սկսեալ այս նպատակով աշխատանք կը տանէր քաղաքապետական խորհուրդին հետ։ «Շնորհակալութիւն կը յայտնենք քաղաքապետական խորհուրդին, որ այս հռչակագիրով կը շարունակէ նեցուկ կանգնիլ Արցախին եւ անոր ինքնորշման ու ազատութեան տիրանալու պայքարին։ Շնորհակալութիւն կը յայտնենք նաեւ քոնկրեսական Էտըմ Շիֆին, նահանագային ծերակուտական Էնթընի Փորթանթինոյին, նահանգային խորհրդարանական Լօրա Ֆրիտմընին եւ Պըրպենքի Մարդկային յարաբերութիւններու խորհուրդին, որոնք […]
-
Մարտ 05, 2021
Մարտի 4-ին Արցախի հարավային թևում զինծառայողների աճյունների և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծառայությունից տեղեկացնում են նաև, որ որոնումներն այսօր՝ մարտի 5-ին, շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր […]
-
Մարտ 05, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների վերադարձի առավելագույն բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումն է․ մարտի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական կողմն ունի Ադրբեջանում պահվող հայ գերիների հստակ տվյալներ։ «Կողմերի մոտեցումները տվյալ խնդրին էականորեն տարբերվում են։ Թվերը, որոնք շրջանառում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են։ Բաքվից էլ ուրիշ տեղեկատվություն է հասնում։ Հաշվի առնելով այս տարբերությունները՝ հորդորում եմ այս հարցով դիմել ադրբեջանական և հայկական կողմերին։ Վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները։ Այսօրվա դրությամբ ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ՝ 63 հոգի հայկական կողմից […]
-
Մարտ 04, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է մարտի 4-ի հիմնական իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանին Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին Տիրան Խաչատրյանը ուզում է դատարանով վերականգնվել Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում CIVILNET · ՁայնաZOOM. Փաշինյանն ու Մարուքյանը փնտրել են իրավիճակից ելքի ուղիներ
-
Մարտ 04, 2021
Իրանում հայտնված Boeing-ի դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծավալուն պարզաբանում է ներկայացրել օդանավի աղմկահարույց միջադեպի վերաբերյալ․ «Ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության Boeing 737-300 տիպի օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է Ավիաընկերությունը: Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել […]
-
Մարտ 04, 2021
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, սակայն աբսուրդ են այն պնդումները, թե նա Հայաստանի քաղաքական կյանքում համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ արդյոք Քոչարյանը քաղաքական ակտիվություն դրսևորելու իր որոշումը համաձայնեցրե՞լ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Աբսուրդ է այն միտքը, թե նա համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր ցանկության վերաբերյալ», – ասել է Պեսկովը: Պեսկովը նկատել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնելու Ռուսաստանի նախագահի հետ։ «Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի […]
-
Մարտ 04, 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է: Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ […]
-
Մարտ 04, 2021
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքականացնում է դատական իշխանությունը։ Խորհրդարանը վերջին օրերին քննարկում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: «Պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ազգային ժողովի նկատմամբ, ուստի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության ու հայտարարությունների վերաբերյալ։ Հասել ենք այնտեղ, երբ քրեական ենթամշակույթին հարող մարդիկ միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն Բարձրագույն […]
-
Մարտ 04, 2021
«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքական դաշտում առողջ ուժերը չեն կարողանում բևեռ ձևավորել, քանի որ երկրում բարիքներն ո ռեսուրսները հավասարապես բաշխված չեն։ Պետրոսյանը որպես դրա պատճառ է տեսնում այն, որ 2018-ի հեղափոխության օրակարգը կյանքի չի կոչվել։ Ներքաղաքական լարվածությունը, Պետրոսյանի համոզմամբ, պետք է թուլացնել միայն ժողովրդի կամարտահայտության իրացմամբ։
-
Մարտ 04, 2021
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում խոսել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու ֆորմատի, գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի, բանակի արդիականացման, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթը, հղում անելով Sputnik Արմենիային, առանձնացրել է ասուլիսի կարևոր մասերը։ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց նաև չի բացառում այդ տարբերակը։ «Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար, ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,- ասել է նա։ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը Ռոբերտ […]
-
Մարտ 04, 2021
Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, բիզնես կապերի, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը․ այս մասին մարտի 3-ին Անկարայում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության՝ 3+3 (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) ձևաչափն ու երկկողմ հարաբերությունները: Զալկալիանին, ողջունելով տարածաշրջանում «երկարատև» խաղաղություն հաստատելու Թուրքիայի մտադրությունը, առանցքային է համարել ձևաչափում երկրների միջև տարածքային ամբողջականության հարցը: «Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանում, որը վերաբերում է երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշել է Զալկալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանը հանդիսանում է ագրեսոր […]
-
Մարտ 04, 2021
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։ Փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատեց Խաչատրյանին։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի վերոնշյալ հրամանագիրը։ Հայցում որպես երրորդ անձ ներգրավված են կառավարությունն ու Գլխավոր շտաբը։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։ Նիկոլ Փաշինյանը ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոններից