Զինված բախում Երևանում. օր 4, թարմացվող

ՍիվիլՆեթը շարունակում է ուղիղ ռեժիմով լուսաբանել ծավալվող իրադադրձությունները: Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվել է Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, այն վերցրել իր հսկողության տակ: Զինված բախման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան: Չորս հոգի վիրավորում է ստացել: Զինված խումբը պատանդ է վերցրել վեց ոստիկանի, այնուհետև երկուսիսն ազատ արփակել: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, մյուս քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ծավալվող իրադարձությունների ժամանակագրությունը՝ հուլիսի 17, հուլիսի 18, հուլիսի 19:

***

20:16

Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանն ասում է, որ զինված խումբը այսօր լիցքավորված զենք է տվել պատանդ ոստիկաններին, և նրանք միասին օդ են կրակել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված սպա Արթուր Վանոյանին:

20:01

Ակտիվիստները կոչ են անում Պավել Մանուկյանին իրենց մեջից լիդեր նշանակել, որոնք մարդկանց կմոբիլիզացնեն և կտանեն Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու:

19:52

ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված ցուցարարները հետևյալ պահանջներն են ներկայացնում.

– պետք է ամեն գնով խուսափել արյունահեղությունից,

– դադարել զինված խմբին ահաբեկիչներ կոչել,

– իրավաբանները, քաղաքագետները, մյուսները պետք  է մասնակցեն իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզի մշակմանը,

– զինված խմբի անդամների աջակիցներին և ընտանիքի անդամներին պետք է թույլ տալ սնունդ տանել նրանց:

19:39

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը քննադատում է այն մտավորականներին, ովքեր լռում են երկրում մշտապես տիրող անօրինականությունների հարցում, և հիմա հանկարծ կոչեր ու հորդորներ են հնչեցնում:

 

18:53

TH_zhirayr-sefilyanՄի խումբ մտավորականներ Ժիրայր Սեֆիլյանին նամակ են հղել՝ խնդրելով զինված խմբի անդամներին հորդորել զենքը վայր դնել:

Նամակի տակ ստորագրածների անունները կարդացեք այստեղ:

 

 

18:47

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Հայաստանի իշխանություններին ողջախոհության կոչ է արել:

18:27

«Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից Վահրամ Պետրոսյանին ոստիկանությունից ծանուցագիր են ուղարկել, որպեսզի նա ներկայանա որպես վկա: Մեղադրանքն այն է, որ նա կապ ունի «Սասնա ծռեր» խմբավորման հետ: Նման ծանուցագրեր ուղարկում են «Հիմնադիր խորհրդարանի» շատ անդամների: Պատճառն այն է, որ նա կապ ունի «Սասնա ծռեր» խմբավորման հետ: Նույն հիմնավորմամբ երեկ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:

17:05

Սասնա ծռեր զինված խումբը հայտարարել է, որ այսօր զինվորական պատիվ կմատուցի զոհված ոստիկան Արթուր Վանոյանին և երեք կրակոց կարձակի օդ: Խմբի ղեկավար Պավել Մանուկյանը քաղաքացիներին հորդորել է խուճապի չմատնվել կրակոցներից: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբի հետ փոխհրաձգության արդյունքում:

15:45

US-ambassador-Richard-Mills-2-300x182Քաղաքական փոփոխություն կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Երևանի «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցում կազմակերպված մի քննարկումից հետո դեսպան Միլսը լրագրողների հետ ճեպազրույցում իր և դեսպանության անունից ցավակցություն հայտնեց Էրեբունի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով զոհված ոստիկանի հարազատներին: «Հայաստանում քաղաքական փոփոխություն կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել: Ես Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի կապի մեջ չեմ եղել կիրակի օրվանից՝ այս ճգնաժամային իրավիճակից հետո»,- ասաց դեսպանը:

«Ժամանակն է, որ բոլոր հայերի կողմից իրավունքի գերակայության նկատմամբ հարգանք դրսևորվի, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, ինչը կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է»,- նշեց Ռիչարդ Միլսը: Հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ հայտարարել է, որ քաղաքական հարցերը չպետք է լուծվեն բռնությամբ:

15:25

kgbԱԱԾ հայտարարությունը.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:
 Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:

Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն: ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան:

15:20

Screenshot 2016-07-20 15.20.17Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ այս օրերին քաղաքացիներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերի իրավաչափության մասին: Նա ասաց, որ այս ասուլիսի ֆորմատն այլ է:

 

 

15:07

Screenshot 2016-07-20 15.02.12Մարինե Պավլիկյան՝ Գարիկ Հովակիմյանի մայրը:

Գարիկը Ռուսաստանում էր ապրում, եկել էր անձնագրի հարցերով՝ մեկ ամիս առաջ: «Գնացել ա, ու էլ խաբար չունեմ»: 16-ի իրիկունն է գնացել: Ամսի 17-ին 26 տարին է լրացել: Կինն ու երեխան Ռուսաստանում են: Վերջին անհամ 2012թ. էր եղել Հայաստանում:

14:53

Screenshot 2016-07-20 14.54.18Ոստիկանությունում ասուլիս է հրավիրվել: Ասուլիսին Ոստիկանության լրատվության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ զինված հարձակման մասնակցիների մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին աջակցության խդրանքով, նաև նրանք պատրաստակամություն են հայտնել իրենց խոսքը հանրությանը հասցնել ձեր միջոցով և որոշում ենք կայացրել նրանց հրավիրել:Ասուլիսին ներկա էր զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Սպիտակից: Նա ասաց, որ իր տղան ընդհանրապես ոչ ծառայել է, ոչ զենք է վերցրել: «Ռուսաստանից ամսի 13-ին եկել ա, էդ օրը տեղ պտի գնայինք, ինքը տանից դուրս եկավ, տենց էլ չիմացանք; Իմացանք, որ ինչ-որ խառնաշփոթ ա եղել, ինչ ա եղել, ինքը էնտեղ ա, ու մենք խաբար չունենք»:

«Երեխա ա, Պավլիկը թող իմ երեխուն բրախի՝ գա, թող իրանք ինչ պոլիտիկա ուզում են՝ անեն, իմ երեխուն թող բրախեն: Նա ոչ Սասնա ծռերին ա ճանաչում…Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին, որ իմ երեխուն բաց թողնեն: Նա ոչ կրակել գիտի, ոչ էլ աչքերը նորմալ տեսնոււմ են»:

Հայրն ասում է, որ իր որդին՝ Էդգար Սողոմոնյանը, Սամարայում աշխատում էր Սամարայում, շինարարություն էր անում: Վատ տեսողության պատճառով բանակից ազատվել էր: Էդգարի մայրը զոհվել է 88-ի երկրաշարժի ժամանակ: Տատն է մեծացրել նրան:

14:22

ՀՀԿ-ականները անհասանելի են, չեն մեկնաբանում իրավիճակը

Արդեն չորս օր է, ինչ Սասնա ծռեր զինված խումբը գրավված է պահում Էրեբունու ոստիկանության գունդը: Կա մեկ զոհ: Մեծ է հավանականությունը, որ կարող է նոր արյունահեղություն լինել: Հայաստանը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

Սակայն Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մինչ այժմ որևէ մեկնաբանություն չեն տվել ստեղծված իրավիճակին և հրապարակային որևէ ելույթ չեն ունեցել:

Սիվիլնեթը փորձեց կապ հաստատել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանց  գրեթե բոլորի հեռախոսները անհասանելի էին կամ չէին պատասխանում: Հաջողվեց զրուցել միայն ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանի հետ: Իրավիճակը մեկնաբանելու ՍիվիլՆեթի խնդրանքին նա պատասխանեց, որ «խիստ զբաղված է, և չի կարող մեկնաբանություն տալ»:

14:10

Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը եկել են ՊՊԾ գնդի մոտ: Զոհրաբյանը բացատրում է, թե ինչու նախորդ երեք օրերին իրենք չէին գալիս: Նա խուսափում է գնահատական տալ իրավիճակին և ասում է, որ մեկ խնդիր կա՝ խաղաղ հանգուցալուծման հասնել: Նրան թույլ չեն տվել ներս մտնել և գնալ զինյալ խմբի մոտ: Նաիրա Զոհրաբյանին հարցրին՝ զինյալներին ահաբեկիչ համարում է, թե ոչ: Ասաց, որ ճանաչում է Պավլիկին, և նրան ահաբեկիչ համարել չի կարող: Զոհրաբյանն ասում է, որ բախումը ելք չի կարող լինել. «Երկրում արդարության լրջագույն ճգնաժամ կա, դա կասկածից վեր է»:

13:58

imGvPSfZFdo1bxniI0IAVwFqp9Հատուկ քննչական ծառայության  հաղորդագրություն.

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձի թողտվությամբ քրեակատարողական հիմնարկի սենյակներում կենտրոնացել է տարբեր քաղաքացիների կողմից որպես օգնություն փոխանցված և դեռևս չպարզված հանգամանքներում քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք եղած տարբեր քանակի և տեսակի սննդամթերք և այլ իրեր, այդ թվում` արգելված:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

13:25

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը դիմել է արվեստագետներին՝ սատար կանգնելու իրենց պայքարին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է նրա դուստրը :

13:22

Սիվիլնեթը քիչ առաջ զրուցեց երեկ երեկոյան բերման ենթարկված Կարո Եղնուկյանի դստեր հետ: Նրա փաստաբանը փոխանցել է, որ Եղնուկյանին ձերբակալել են այս օրերին «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար: Նրան այժմ պահում են մեկուսարանում, և երեք օր հետո պարզ կդառնա` նրան մեղադրանք են առաջադրում, թե ազատ են արձակում:

12:57

Սարի թաղում բնակիչների և ոստիկանների միջև բախումների գործով հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից։

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ։ Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել և ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։12:32

arm145639937269«Մեդիա կենտրոնում» երևանյան վերջին իրադարձություններին իրենց գնահատականներն են տալիս իրավապաշտպանները:

Փաստաբան Տիգրան Ենգորյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին կատարել են արտահայտություններ, որոնք ամենևին պրոֆեսիոնալ չեն: «Այն, ինչին ականատես է եղել հանրությունը, հնարավոր չէ որակել ահաբեկչություն, և այդպիսի որակումները ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են, իսկ պետական պաշտոնյաների համար` անթույլատրելի»:

 

12:01

alex yenigomshyan 2Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, որը հանդես է գալիս որպես բանակցող Սասնա ծռեր զինված խմբի, Վարդաշեն ՔԿՀ-ում պահվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԱԾ-ի միջև, ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են: Ենիգոմշյանը երեկ հայտարարել էր, որ հանդիպել է ԱԱԾ պատասխանատուների հետ, նրանց փոխանցել Սասնա ծռեր խմբի առաջարկ-պահանջը, որի պատասխանը ԱԱԾ-ն պետք է տար երեկոյան ժամը 7-ին (հուլիսի 19):

ՍիվիլՆեթին Ենիգոմշյանն ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են:

11:49

pavel manukyanArmtimes.com-ը զրուցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ: Նա հայտնել է, որ երեկ ԱԱԾ-ն առաջարկել է պատանդներից մեկին բաց թողնել` գնդապետի հոգեհանգստի կետ կապված. «Մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ… այ դա պատանդ կլիներ»:

 

 

11:06

karo yeghnukyan«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը: Երեկ առավոտյան Եղնուկյանի տանը խուզարկություն էր արվել զենք գտնելու կասկածանքով, սակայն զենք չէր գտնվել: Եղնուկյանի հեռախոսահամարը անհասանելի էր: Եղնուկյանը երեկ ցերեկը հարցազրույց էր տվել ՍիվիլՆեթին:

 

10:57

mark tonerԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում հուլիսի 19-ին անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին՝ անընդունելի համարելով ուժով քաղաքական հարցեր լուծելու փորձերը:

10:00

Երևանյան իրադարձություններին անդրադարձել է հանրահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.

Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որը որքան իշխում, այնքան քանդում է երկիրը` անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասարական միջավայրում:Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության շնորհիվ:

08:00

Չնայած երեկ երեկոյան շրջանառվող լուրերին, որ ռուսական Ալֆա ստորաբաժանում է եկել Երևան, որը գրոհելու է ՊՊԾ գունդը, գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ է անցել: Միայն երեկոյան Սարի թաղում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև: