Բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների․ վարչապետ

Hovik-Abrahamyan1Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբի գործողություններին. «Այն, ինչ տեղի ունեցավ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնարին է անցել իրական փոփոխություններին: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանությունն ամեն ինչ անում և անելու է հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»։

Հովիկ Աբրահամյանի այս արձագանքը առաջինն է Հայաստանի ղեկավարության կողմից։ Հուլիսի 17-ից ի վեր ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները իրավիճակի վերաբերյալ որևէ գնահատական չեն հնչեցրել։

Մեկնաբանել