Ռուբեն Հախվերդյանը հուլիսի 21-ին միացավ Խորենացի փողոցի ցուցարարներին։
-
Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսը սուր քննադատել է եվրոպացի գործիչներին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը Մյունխենում ընթացող անվտանգության ամենամյա համաժողովում այսօր քննադատել է եվրոպական կառավարություններին խոսքի ազատության և քաղաքական ընդդիմախոսների գրաքննության համար՝ հիմնականում խուսափելով Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցից, հաղորդում է Reuters-ը։ Մյունխենի անվտանգության համաժողովում եվրոպացի քաղաքական առաջնորդների, զինվորականների և դիվանագետների առջև ելույթ ունենալով՝ Վենսը զարմացրել է լսարանին՝ հերքելով Եվրոպայում ռուսական քաղաքական միջամտության ռիսկը՝ դրանով իսկ կրկնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը քննադատում է ԱՄՆ հետախուզական գործակալությունների պնդումները, թե Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրություններին: Վենսը եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել է սեփական ժողովրդից վախենալու մեջ և զգուշացրել նրանց, որ նրանց ժողովրդավարությանը սպառնացող իրական վտանգը Ռուսաստանից կամ Չինաստանից չէ: «Եվրոպայի համար ինձ […]
-
Սիրիայի հայության անվտանգային ու տնտեսական վիճակը ծանր է. ՀԲԸՄ Լաթաքիայի
Սիրիայում իշխանափոխությունից երկու ամիս է անցել։ Անվտանգային ու տնտեսական ի՞նչ մարտահրավերների են առերեսվում այսօր Սիրիայի հայերը, կա՞ն արդյոք արտագաղթի միտումներ։ ՍիվիլՆեթը զրուցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լաթաքիայի ատենապետ Նիկոլ Մադանիի հետ։ Credits: Ruptly
-
Ռուսաստանի և Իրանի մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են. Զախարովա
Ռուսաստանի և Իրանի մոտեցումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։ «Դա հաստատված է 2025-ի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում, որոնք նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը», – ասել է Զախարովան։ Փետրվարի 6-ի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ արտահայտվելով «Զանգեզուրի միջանցքին»։ Զախարովան նշել է, որ միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եռակողմ […]
-
Տեղ համայնքում Տյառնընդառաջը նշվեց վերաբացված Սուրբ Գևորգ եկեղեցում
Սահմանամերձ Տեղ համայնքում 17 նորապսակներ նշեցին Տյառնընդառաջը՝ հին ավանդույթներին հաղորդելով նոր շունչ։ Միջոցառումն ամփոփվեց 4-5-րդ դարի Սուրբ Գևորգ վերակառուցված եկեղեցում, որտեղ նորապսակները ստացան օրհնություն։ Հնչեցին կենացներ, բաժանվեցին նվերներ։ ՍիվիլՆեթը մասնակցեց միջոցառմանը։
-
Ներկայիս ընթացքով Վրաստանը չի միանա ԵՄ-ին. Էստոնիայի արտգործնախարար
OC Media Պարզ է, որ Վրաստանը իր ներկայիս ընթացքով չի միանա Եվրամիությանը, հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան։ «Մենք ասել ենք, որ նոր ընտրությունների անցկացումը ճանապարհ է այս ճգնաժամից դուրս գալու և վստահությունը վերականգնելու համար: Եթե իշխանությունները շարունակեն բռնություն կիրառել, մենք պատրաստ ենք շարունակել պատժամիջոցների խստացումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը»,- ասել է Ցախնան՝ անդրադառնալով Վրաստանի ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ճնշմանը, որոնք սկսվել էին նոյեմբերի վերջին՝ կառավարության կողմից Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը կասեցնելու որոշումից հետո: Այն ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը ներկայիս գումարման խորհրդարանի «օրակարգում» չի լինի՝ հավելելով, որ կառավարությունը նույնպես կհրաժարվի ԵՄ-ի […]
-
2026-ի ընտրությունները՝ վեկտորի փոփոխության ուղերձով. զրույց Արամ Սարգսյանի հետ
«Հենց այս պահից պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, ես քաղաքական վեկտորի փոփոխության կողմնակից եմ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Նա անդրադառնում է «Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկի» գործընթացի դրական և ռիսկային կողմերին, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իր տեսլականն Արամ Սարգսյանը դիտարկում է որպես 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հիմնական ուղերձ:
-
ԱՄՆ-ը չի հրաժարվելու փափուկ ուժից. Արման Գրիգորյան
Թեև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերակազմավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)՝ Վաշինգտոնը չի հրաժարվելու փափուկ ուժից։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի՝ Վաշինգտոնի փափուկ ուժի խորհրդանիշը համարվող USAID-ն, թեև վերակազմավորվում է՝ ընդգրկվելով Պետդեպարտամենտի կազմում, դա դեռ չի նշանակում, որ ամերիկյան իշխանությունները հրաժարվում են այդ գործիքակազմից։ «Հնարավոր է՝ բյուջեն որոշ չափով կրճատվի կամ հիմնական ուղղություններում փոփոխություններ լինեն, բայց ԱՄՆ-ը փափուկ ուժից չի հրաժարվելու»,- նշել է նա։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ Թրամփը հաճախ իր քաղաքական մտադրությունները ձևակերպում է ոչ ավանդական կերպով, քանի որ նրա քաղաքական բառապաշարում գրեթե բացակայում են «միջազգային իրավունք», […]