Գրոհ «Սասնա ծռերի» վրա, Պավել Մանուկյանն ու որդին վիրավորվել և վիրահատվում են (թարմացվող)

ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով հետևում է իրադարձությունների զարգացմանը։

4։45

Վիրավորներին վիրահատած բժիշկների ասուլիսը․4։30

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պաւլիկին ոչ թուրքն է ընկճել, ոչ էլ հայ ոստիկանը կկարողանա ընկճել: Վիրաւոր առիւծը առիւծ է մնում նաեւ վիրաւոր ժամանակ»

:

4:12

Էրեբունի բժշկական կենտրոնում լրագրողների հեր զրույցում վիրաբուժության բաժանմունքի վարիչը տեղեկացրեց, որ ժամը 1-ին երեք վիրավոր է տեղափոխվել իրենց մոտ, մեկը՝ ոստիկան։ Պավել Մանուկյանի զույգ ազդրերի հրազենային վնասվածք է ստացել։ Արամ Մանուկյանը ձախ ազդրի վնասվածք է ստացել։ Վիրահատությունները տևել են երկու ժամ։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը տեղեկացրեց, որ հայր և որդի Մանուկյանների վիճակը կայուն ծանր է։ Ոստիկանի վիճակը միջին ծանրության է։

3:53

hayk kyureghyanՍիվիլՆեթի թղթակիցը Էրեբունի հիվանդանոցի մոտ զրուցել է Արմենակ Կյուրեղյանի հետ (Կյուրեղյան եղբայրների հայրը): Նա հայտնել է, որ գնդի ներսում մնացած տղաները չեն պատրաստվում հանձնվել: Ըստ նախնական տեղեկությունների, գնդի ներսում կան վիրավորներ, որոնք հրաժարվում են հանձնվել և դիմել բժիշկների օգնությանը:

3։33

Պավել Մանուկյանի դուստրը Էրեբունի հիվանդանոցի մոտ ասաց, որ իր տեղեկություններով՝ հայրը և եղբայրը վիրավորվել են ոտքերից։

3։30

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ:

***

Ժամը 2։30-ին մոտ Սասնա ծռեր խումբը հայտարարություն է տարածել, որ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորել խմբի անդամների։ Հայտարարությունում, որը տարածվել է ժամը 2։10-ին մոտ, ասված է․ «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: «Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- Ֆեյսբուքում գրել է Ահարոնյանը:

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացնում է, որ իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը:

Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների։

Մեկնաբանել