Հալեպում պատրաստվում են մեծ ճակատամարտի

Հալեպի տարբեր թաղամասերում վերսկսվել են թեժ մարտերը կառավարական զորքերի և ապստամբ զինյալների միջև։ BBC-ն փոխանցում է, որ քաղաքի արևելյան մասը վերահսկող ապստամբները փորձել են միավորվել քաղաքի արևմտյան մի փոքր մասը վերահսկող ապստամբ խմբերի հետ։ Սիրիական կանոնավոր բանակը, ռուսական օդուժի օժանդակությամբ փորձել է դադարեցնել ապստամբների հարձակումը։

Ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքի հատվածներում բնակվում է մոտավորապես 250 հազար մարդ։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սիրիական բանակը վերջիններիս համար ապահովում է հումանիտար միջանցքներ՝ պատրաստվելով նոր հարձակումների։

Ապստամբ խմբավորումների ղեկավարներից մեկը Reuters-ի հետ զրույցում առաջիկա օրերի իրադարձությունները կանխատեսել է որպես «Հալեպի մեծ ճակատամարտ»։

Մեկնաբանել