Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Serj-PutinՍերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

«Այցի շրջանակներում նա Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

Սարգսյանի և Պուտինի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2016թ-ի հունիսի 20 Սանկտ-Պետերբուրգում: Այդ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաև Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը:

Մեկնաբանել