Ոստիկանությունը կփորձի հայտնաբերել Սարի թաղի միջադեպը սադրողներին

vostՕգոստոսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:

Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:

Հուլիսի 17-31-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել են մեծ թվով քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ոստիկանների ուղեկցությամբ և առանց խոչընդոտների հարձակվել են մարդկանց վրա, ծեծի և բերման ենթարկել: ՍիվիլՆեթի ունեցած տեսանյութերից մեկում երևում է նաև Վլադիմիր Գասպարյանի թիկնապահներից մեկը` Գագիկ Զոհրաբյանը, ով քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ միասին մասնակցում էր քաղաքացիների վրա հարձակմանը:

Մեկնաբանել