Պավել Մանուկյանի պատասխանը՝ Ժիրայր Սէֆիլյանին

IMG_8003«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը պատասխան նամակով դիմել է Ժիրայր Սեֆիլյանին: Նամակը հրապարակել է Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում.

Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով:

Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:

Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր:

Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է:

Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայն դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով:

Պավել Մանուկյան

Օգոստոսի 4-ին«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նամակ է հղել հացադուլի մեջ գտնվող Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանին, որով կոչ է անում Մանուկյանին դադարեցնել հացադուլը:

Մեկնաբանել