Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

Gazprom ArmeniaՕգոստոսի 4-ին՝ ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, հաղորդում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից։

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր հուլիսի 10-ից Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

Այս ընթացքում ՀՀ սպառողների գազամատակարարումն իրականացվում էր Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին։