Իրանը վերականգնել է իր մասնաբաժինը նավթի շուկայում

Iran Oil ExportԻրանից նավթի արտահանման ծավալները հասել են օրական 2,5 մլն բարելի, ինչը նշանակում է, որ Իրանի մասնաբաժինը նավթային շուկայում վերադարձել է մինչև պատժամիջոցները գոյություն ունեցած մակարդակին. այսպիսի հայտարարություն է արել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:

«Նավթի արտահանումն ավելացել է մինչև օրական 2,5 մլն բարել: Իրանցիներին հաջողվել է ավելացնել նավթի արդյունահանումը, որը կրճատվել էր պատժամիջոցների պատճառով և այդպիսով վերականգնել իր նախկին մասնաբաժինը շուկայում»,- պաշտոնյային մեջբերում է NIOC գործակալությունը:

Վերջինս շեշտել է՝ նավթ արդյունահանող որոշ երկրներ, մասնավորապես, Պարսից ծոցից, առերեսվել են հսկայական խնդիրների՝ պայմանավորված նավթի գների անկմամբ: Այդուհանդերձ, Իրանի տնտեսական կայունությունը ճիշտ կառավարման արդյունքում գերակշռել է:

Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեծ մասը վերացվել է այս տարվա հունվարին: Իրանը ներկայում արդյունահանում է օրական մոտ 3,8 մլն բարել նավթ: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են նավթի արդյունահանումը պատժամիջոցներից առաջ գոյություն ունեցած մակարդակին հասցնելու մտադրության մասին:

Մեկնաբանել