ՊԲ-ն քաջատեղյակ է հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներին․ Լևոն Մնացականյան

Levon MnatsakanyanՊաշտպանության բանակի հրամանատարությունը քաջատեղյակ է հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներին, օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Մնացականյանը նշել է, որ կան բոլոր նախադրյալները ինչպես այսօր, հետագայում ևս պահպանել վերահսկողությունը հակառակորդի բոլոր հավանական քայլերի նկատմամբ:

«Նշված նպատակին հասնելու համար անընդհատ կատարելագործվում են ինժեներական ամրակառույցների համակարգը, բարձրացվում զորքերի պատրաստության և ռազմատեխնիկական համալրվածության մակարդակը»,- ասել է նա:

Լևոն Մնացականյանն ասել է, որ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները և կյանքի կոչել այն բոլոր ծրագրային միջոցառումները, որոնք նախանշված են եղել 2016թ. պատրաստության պլանով:

Մեկնաբանել