Զարիֆն այցելում է Անկարա

Zarif Ankara 2014թ. օգոստոսի 28, Ջավադ Զարիֆը ժամանել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Անկարա, հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին տեղեկացրել է, որ Զարիֆը Թուրքիա է այցելել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հրավերով:

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ Զարիֆը հանդիպում է ունենալ Չավուշօղլուի հետ, որից հետո նրան նախագահական պալատում ընդունելու է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այցի օրակարգում ներառված են երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը, քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ջավադ Զարիֆը իրանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելում է Թուրքիա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Ինչպես գրում է իրանական Press TV-ն, Իրանը առաջին երկրներից էր, որը պաշտոնապես դատապարտել է հեղաշրջման փորձն ու աջակցություն հայտնել Թուրքիայի օրինական կառավարությանը:

Մեկնաբանել