Օգոստոսի 12-ի առավոտյան Հալեպի ալ Ռազի հիվանդանոցում մահացել է Սարգիս Գույումճյանը։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի Ֆեյսբուքի էջը։
47-ամյա Սարգիս Գույումճյանը ծանր վիրավորում էր ստացել օգոստոսի 10-ին Հալեպի Նոր գյուղ հայաբնակ թաղամասում։ Փամփուշտը խոցել էր նրա գլուխը։