Նախնական տվյալներով` Թաիլանդում պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

ThailandՆախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Օգոստոսի 11-ին և օգոստոսի 12-ի լույս գիշերը Թաիլանդի հարավում գտնվող հանգստավայրերում տեղի է ունեցել պայթյունների շարք, որոնց արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թայլանդի ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունները կապված չեն միջազգային ծայրահեղական խմբավորումների գործունեության հետ:

Մեկնաբանել