Ուժի մեջ է մտել Հայաստան-Իրան անայցագիր ռեժիմը

Օգոստոսի 11-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այցագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը Հայաստանն ու Իրանը ստորագրել էին այս տարվա հունիսի 5-ին։

Մեկնաբանել