Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի համոզմամբ՝ դատարանի այսօրվա որոշումը քաղաքական էր:
ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասաց, որ մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան՝ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցի հնարավորություն տալու համար, սակայն թերահավատ է և հույսեր չի կապում Վճռաբեկ դատարանի հետ:
Ի պաշտպանություն Արարատ Խանդոյանի ստորագրահավաք էր նախաձեռնվել, որի արդյունքում հաջողվել էր հավաքել ավելի քան 1500 ստորագրություն, սակայն Վերաքննիչ դատարանն իր որոշումը կայացնելիս հաշվի չի առել դրանք:
Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ մասնակցություն զանգվածային անկարգություններին, որը պատժվում է 4-10 տարի ժամկետով ազատազրկմամբ:
***
ՍիվիլՆեթի տեսանյութում Արայիկ Խանդոյանի մայրը պատմում է որդու մակությունից, պատանեկությունից և պատերազմյան շրջանի դրվագներից, հույս հայտնում, որ իր կրտսեր որդուն՝ Արարատին, ազատ կարձակեն: