Բրյուսելի և Երևանի միջև ուղիղ չվերթներ կսկսվեն

Ընթացիկ տարում Բրյուսելի և Երևանի միջև ուղիղ չվերթներ կսկսվեն. այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և Բելգիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հանդիպման արդյունքներով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ժան-Արտուր Ռեժիբոն ՀՀ դեսպանին է հանձնել Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, ըստ որի՝ Brussels Airlines ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:

Մեկնաբանել