Գողթ. ջրի հոսքը փոխած պայքարը

Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները ամիսներ առաջ ոտքի կանգնեցին կառավարության որոշման դեմ. համայնքը ոռոգող Գեղարդալիճ ջրամբարից խողովակաշարով պետք է ջուր մատակարարվեր Ողջաբերդի, Հացավանի և հարակից այլ համայնքների վարելահողերին։ Պայքարը տվեց իր արդյունքը. ծրագիրը չեղարկվեց։ Համայնքներին ոռոգվելիք ջուրը մատակարարվելու է լիովին այլ համակարգով։

Մեկնաբանել