«Տիկի՛ն, ձեր վաղեմության ժամկետն անցել է»

Վանաձորցի Վարդանուշ Խեչիկյանը 35 տարվա աշխատանքային ստաժ ունի որպես կարի ֆաբրիկայի կարող բանվորուհի։ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում թափուր աշխատատեղի համար Խեչիկյանի դիմումը մերժել են՝ պատճառաբանելով նրա տարիքը՝ 55 տարեկան։ Վարդանուշ Խեչիկյանը պնդում է, որ սա տարիքային խտրականություն է, և պատրաստվում է պայքարել թափուր աշխատատեղի համար։

Մեկնաբանել