Մարտունի. Հայկազ Բաղմանյանի խլած բիզնեսի հետքերով

Մարտունի քաղաքի բնակիչ Թաթուլ Բաղդասարյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը 2007թ․ պայմանավորվել են միասին գազալցակայան հիմնել ու աշխատեցնել։ Ընթացքում, սակայն, ըստ Թաթուլ Բաղդասարյանի, գեներալը չի կատարել պայմանավորվածությունները։ Իսկ Մարտունիի քաղաքապետարանը Բաղդասարյանին պատկանող գազալցակայանի տարածքը խլել և փոխանցել է Բաղմանյանի որդուն պատկանող ընկերությանը։

Մեկնաբանել